Գեորգի Կետոևը բրոնզ է նվաճել ըմբշամարտի ԱԱ-ում28 օգոստոսի 2017 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Փարիզում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մինչև 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատ ոճային Գեորգի Կետոևը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Աբդուլռաշիդ Սադուլաևին: Երրորդ տեղի համար գոտեմարտում Կետոևի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեն էր: Կետոևը լարված գոտեմարտում հաղթել է 2-1 հաշվով ու դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ ԱԱ-ում Հայաստանի համար նույն ոճում բրոնզե մեդալ էր նվաճել Լևան Բերիանիձեն, հունահռոմեական ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանն էլ ոսկի էին նվաճել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |