Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդին28 օգոստոսի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-նՄոսկվայում կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ ԱլլահշուքյուրՓաշազադեին: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով՝ նախնական տվյալով, հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին: Օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն է լինելու և տարածաշրջանային խաղաղությունը: 2016-ի նոյեմբերին Գարեգին Բ-ն ու Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում հրավիրված էին մասնակցելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյակին, որից հետո ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Կաթողիկոսն ուԱդրբեջանի հոգևոր առաջնորդը նաև հանդիպում են ունեցել: Ավելի ուշ Մայր աթոռը հերքել էր ապատեղեկատվությունը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |