Արցախի ու Աբխազիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները28 օգոստոսի 2017 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։ Ողջունելով հյուրին` Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Դաուր Կովեի այցը` որպես երկու գերատեսչությունների միջև ձևավորված սերտ գործնական ու մասնագիտական կապերի դրսևորում, նաև նոր լիցք կհաղորդի Արցախի և Աբխազիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին։ Այս համատեքստում Արցախի ԱԳՆ ղեկավարը կարևորել է պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Արցախի կողմից իրականացվող ջանքերը` բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ։ Այնուհետև տեղի է ունեցել Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունը։ Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական-փորձագիտական փոխգործակցության, միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության և դիվանագիտության գծով համագործակցության և այլ հրատապ օրակարգային հարցերի շուրջ։ Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ծրագրերի իրականացում փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման ոլորտներում։ Արարողության ավարտին արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |