ԲՆ-ից ասում են՝ տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, ԱՆ-ից՝ հորդորում փակել դռներն ու պատուհանները28 օգոստոսի 2017 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Նաիրիտ գործարանում բռնկված հրդեհի հետ կապված բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ են արել: Ըստ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի, արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա ժամերին, գրում է Panorama.am-ը: Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել «Նաիրիտ» գործարանի 2-11 պահեստային տարածքում, որտեղ կուտակված են էթինոլ (լաք) և տոլոլ քիմիական նյութերը: «Այս նյութերի այրումից մթնոլորտ հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում: Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է: ԱԻՆ աշխատակիցներն այժմ հետմարման աշխատանքներ են իրականացնում»,- ասել է նախարարության աշխատակիցը: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով այրվող էթինոլ (լաք) նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է. - հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները, - նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին։ Կարդացեք նաև՝ «Նաիրիտի» տարածքում հրդեհ էր. Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան (թարմացված) Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |