ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամները ժամանել են Երեւան

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին Երեւան են ժամանել ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամները` Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Նույն օրը պատվիակությունը հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովայի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ:

Ազգային ժողովում հանդիպումներ են անցել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության անդամների հետ: Նույն օրը Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամներին ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Պատվիրակությունը կհանդիպի նաեւ Հայաստանում ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ:

Հունվարի 30-ին նախատեսված են անհատական հանդիպումներ ՀՀ նախագահի թեկնածուների հետ, ապա կլոր սեղաններ` հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը պատվիրակությանը կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հունվարի 31-ին տեղի կունենան պատվիրակության հանդիպումները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդի անդամների հետ: Պատվիրակությանը կընդունեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, հաղորդում է elections2008.am:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---