Էնդրյու Շեֆերը պաշտոնապես ՄԽ համանախագահ է նշանակվել29 օգոստոսի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը պաշտոնապես ստանձնել է պարտականությունները։ «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, ԱՄՆ Պետդեպի՝ այդ առիթով տարածած հայտարարությունում ասված է, որ երկիրը ողջունում է Էնդրու Շեֆերի նշանակման փաստը։ Հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Մինսկի խմբի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու հարատև լուծում գտնելու գործին։ «Ինչպես նշված է հունիսի 19-ի ու հուլիսի 6-ի հայտարարություններում, Միացյալ Նահանգներն աջակցում է արդար այնպիսի լուծում գտնելու ջանքերը, որոնք հիմնված կլինեն միջազգային օրենքների, այդ թվում՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա, որոնք ներառում են ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը հարգելու սկզբունքները», ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Էնդրյու Շեֆերը Եվրոպայի ու միջազգային կազմակերպությունների հարցերով ունի մեծ փորձառություն, մինչև այս պաշտոնին նշանակվելը եղել է Վիեննայի Միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում գործերի ժամանակավոր հավատարմատարը։ 2Օ15 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2Օ17-ի հունվար ամիսը նա զբաղեցրել է կազմակերպությունում ԱՄՆ-ի առաքելության փոխնախագահի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2Օ14-ից մինչեւ 2Օ15-ի օգոստոսը Շոֆերը ծառայել է այս կազմակերպությունում որպես Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում խորհրդական։ Մինչև Վիեննայի միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում ծառայելը, Էնդրու Շոֆերը 2Օ11-ից 2Օ14 թվականներին զբաղեցրել է Կիպրոսում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, աշխատել Քուվեյթում, Բահրեյնում ու Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանություններում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից |