Վանդալները կրակել են Նժդեհի կիսանդրու վրա․ Հուշարձանի հսկողությունը կուժեղացվի

Վանդալները կրակել են Նժդեհի կիսանդրու վրա․ Հուշարձանի հսկողությունը կուժեղացվի

PanARMENIAN.Net - Անհայտ անձիք կրակել են Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա գտնվող Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու վրա։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը, միջադեպից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները։

«Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու համար մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացնել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը», - նշել է նա։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---