«Նաիրիտում» հրդեհի բոլոր օջախները մարվել են. ԱԻՆ-ը վերահսկում է իրավիճակը30 օգոստոսի 2017 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ, «Նաիրիտ» գործարանի տարածքում 4 տարայում հրդեհի օջախները սպառված են: ԱԻՆ փոխանցմամբ, դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն, ավտոմատ համակարգ է ստեղծվել՝ մշտական հովացում ապահովելու համար: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում 2 մարտական հաշվարկ: Օգոստոսի 28-ին «Նաիրիտ 1»-ի տարածքում մեծ հրդեհ էր բռնվել: 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) հրդեհվել էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 109 փրկարար ծառայող: Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն նույն օրը գործարանի հարակից տարածքներում մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ էին իրականացրել: Պարզվել էր՝ արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը, հետևաբար, մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |