Քաղցկեղի բուժումը գենետիկ թերապիայի միջոցով առաջին անգամ հավանություն է ստացել 1 սեպտեմբերի 2017 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը (FDA) հավանություն է տվել քաղցկեղի բուժման նոր եղանակին, որի ժամանակ օգտագործվում են հիվանդի արյան գենետիկորեն ձևափոխված բջիջները: Դրանք ակտիվացնում են իմունային համակարգը, որպեսզի այն ակտիվորեն ոչնչացնի քաղցկեղային բջիջները: FDA ներկայացուցիչները սա համարում են պատմական պահ և հավելել են, որ բժշկությունը նոր մակարդակի է դուրս գալիս: Novartis ընկերության ներկայացրած բուժման արժեքը 475.000 դոլար է: Բուժման կուրս անցնելուց հետո հիվանդների մոտ 83 տոկոսը բուժվել է արյան քաղցկեղի տեսակներից մեկից, հայտնում է BBC-ին: Այդ «կենդանի դեղը» պատրաստվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես՝ ի տարբերություն բուժման այլ մեթոդների՝ վիրաբուժական կամ քիմիաթերապիայի: Տեխնոլոգիան կոչվում է CAR-T և պատրաստվում է հիվանդի արյան միջից իմունային համակարգի բջիջների առգրավման միջոցով: Այնուհետև այդ բջիջները՝ T-լիմֆոցիտենրը, գենետիկորեն ծրագրավորվում են քաղցկեղային բջիջները գտնելու և ոչնչացնելու համար: Այնուհետև ձևափոխված լիմֆոցիտները վերդարձնում են հիվանդի օրգանիզմի մեջ, որտեղ դրանց քանակն աճում է ամեն անգամ, երբ հանդիպում են քաղցկեղային բջիջների: Առաջին հիվանդը, որի վրա փորձարկվել է այդ մեթոդը, մահամերձ էր, սակայն արդեն 5 տարի է ինչ առողջ է: CAR-T բուժման կուրսն անցած 63 հիվանդից 83 տոկոսի մոտ ամբողջական ռեմիսիա է գրանցվել 3 ամսում: Գիտնականները դեռ տվյալներ են հավաքում նոր թերապիայի ազդեցության տևականության մասին: Բուժումը սակայն նաև ռիսկեր ունի: Հնարավոր կողմնակի ազդեցություն կարող է լինել ցիտոկինների արտանետման մահացու վտանգավոր սինդրոմը, որը կարող է զարգանալ CAR-T բջիջների արագ տարածման պատճառով, ինչը սակայն վերահսկվում է դեղորայքի միջոցով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |