«Մայքրոսոֆթը» պատրաստ է աջակցել ՀՀ-ի թվային օրակարգի իրագործմանը 1 սեպտեմբերի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - «Մայքրոսոֆթը» պատրաստ է աջակցել Հայաստանին թվային օրակարգի իրականացման գործում: Այդ մասին հայտարարել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը: Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթի» միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության օրակարգում է Թվային ռազմավարության մշակումը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման թվային համակարգի զարգացումը, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների կտրուկ ավելացումը, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակումը և այլ հարցեր: Վարչապետի խոսքով, այդ ծրագրերի իրականացման նպատակով է ստեղծվել «Թվային Հայաստան» հիմնադրամը, և կառավարությունը պատրաստ է նշված ուղղություններով առաջ շարժվել՝ «Մայքրոսոֆթի» հետ փոխգործակցությամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ռոնալդ Բինկոֆսկին իր հերթին ընդգծել է «Մայքրոսոֆթի» պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման գործում և հավելել, որ այդ նպատակով արդյունավետ քննարկումներ են ունեցել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահի խոսքով, այս բնագավառում իրենք ունեն հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ, որոնք կարող են ուղղել Հայաստանի թվային օրակարգի կյանքի կոչմանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս: 2016-ի մայիսին Երևանում «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն՝ նորարարական ամպային լուծումներ փոքր և միջին բիզնեսի համար» համաժողովի ընթացքում Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը, Մայքրոսոֆթ կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյը, «ՖՐԵԴԱ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանը և «Դոմ-Դենիել»-ի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը գործակցության հուշագիր են ստորագրել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |