«Արտույտների ագարակը» վեպի հեղինակն Արցախում է. Նա ԼՂ մասին գիրք կգրի![]() 1 սեպտեմբերի 2017 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ, իտալահայ հայտնի գրող Անտոնիա Արսլանը Արցախում է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Հայտնի գրողն Արցախ է այցելել Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 31-ին նրա հետ հանդիպում էր կազմակերպվել, որտեղ նա հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի մասին գիրք գրել: Անտոնիա Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերջին տարիներին իմանալով իր հայկական արմատների մասին Արսլանը 2004-ին գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, թարգմանվեց 20 լեզվով, և որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը: 2012-ին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |