PAN Photo-ից Արեգ Բալայանի MOB ֆոտոպատմությունը հաղթել է «Ուղիղ հայացք» մրցույթում![]() 1 սեպտեմբերի 2017 - 16:21 AMT PanARMENIAN.Net - PAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանի MOB ֆոտոպատմությունը հաղթել է վավերագրական լուսանկարների «Ուղիղ հայացք» մրցույթի «Կոնֆլիկտ» անվանակարգում: MOB նշանակում է մոբիլիզացիա՝ ռազմական ուժերը խաղաղ իրադրության վիճակից պատերազմականի բերելը: Սա Ապրիլյան պատերազմի օրերին Արեգի արած ֆոտոշարքն է: Լուսանկարների շարքը պատմում է այն ճանապարհի մասին, որն Արեգն անցել է որպես զինվոր՝ 2016-ի ապրիլի 2-ից մինչև հունիսի 1-ը՝ սահմանապահ տղաների հետ ապրելով Արցախի հյուսիսային սահմանին՝ հայտնի որպես «Եղնիկներ» զորամաս: Արեգ Բալայանի MOB շարքից «Վերջապես հանգիստ» լուսանկարը մայիսի 16-ին հաղթել է «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտոցուցահանդեսում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |