ՌԴ-ում առաջարկում են արտաքսել առանց պայմանագրի երկրում աշխատող հայերին![]() 1 սեպտեմբերի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մտադիր են պատժել առանց աշխատանքային հարաբերությունների պատշաճ ձևակերպման աշխատող օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում ԵՏՄ երկրներից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ՌԴ ներքին գործերի նախարարությունը: Դա վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին, որոնք աշխատում են ՌԴ-ում կիսաօրինական պայմաններում: Ըստ ՌԴ գործող օրենսդրության, օտարերկրացիները պետք է հատուկ թույլտվություն ստանան կամ պատենտ ձևակերպեն աշխատելու համար: Այս պայմանը խախտելու համար քաղաքացիները կարող են տուգանվել մինչև 5000 ռուբլիով և արտաքսվել երկրից: ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներն իրավունք ունեն աշխատել ՌԴ-ում ռուսաստանցիների հետ հավասար պայմաններով, առանց թույլտվության կամ պատենտի: «ՌԴ տարածքում ԵՏՄ քաղաքացիների աշխատանքային գործունեության իրականացման վերահսկումը արտոնագրային փաստաթղթերի միջոցով անհնար է»,-ասել են իրավապահ գերատեսչությունում, գրում է «Իրավական տեղեկատվության գործակալությունը»: Հսկողության և պատժամիջոցների բացակայության պայմաններում բազում ընկերություններ աշխատանքի են ընդունում բելառուսների, ղրղզների կամ հայերի առանց պայմանագրեր կնքելու ու հարկեր վճարելու: Կասեցնելու համար դա, առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել ինչպես առանց աշխատանքային պայմանագրի կամ քաղաքացիական իրավական պայմանագրի աշխատողների, այնպես էլ գործատուների համար: Քաղաքացիներին առաջարկվում է տուգանել մինչև 5000 ռուբլով և արտաքսել ՌԴ-ից, ընկերություններին՝ 800.000-ով կամ կասեցնել դրանց գործունեությունը մինչև 3 ամիս ժամկետով: Բացի այդ, գործող օրենքը պարտավորեցնում է բոլոր օտարերկրացիներին նշել աշխատանքը որպես նպատակ ՌԴ մուտք գործելիս: Սակայն, ՆԳՆ-ում նշում են, որ վերահսկողություն չկա, ուստի որպես զբոսաշրջիկ կամ անձնական նպատակով ՌԴ ժամանած օտարերկրացու տեղավորումն աշխատանքի նույնպես կգնահատվի որպես խախտում: 2016-ին աշխատանքային գործունեության ապօրինի իրականացման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 22.200 օտարերկրացի, իսկ տուգանքի միջին չափը կազմել է 3.500 ռուբլի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |