Թումո-ԵՄ հակակոռուպցիոն խաղի ստեղծման նախագիծը՝ NICE ինովացիայի մրցույթի եզրափակչում 1 սեպտեմբերի 2017 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Թումոցիները շարունակում են հաջողություններ արձանագրել միջազգային մրցույթներում, այս անգամ՝ խաղերի ստեղծման ոլորտում։ Թումոյի և Եվրոպական Միության համագործակցության արդյունքում նախաձեռնված «Նետոյի առասպելը» եռաչափ հակակոռուպցիոն խաղի ստեղծման նախագիծը հայտնվել է ԵՄ ստեղծարար տնտեսության կենտրոնի NICE մշակույթի և ինովացիայի մրցույթի եզրափակչում։ Խաղը մեկն է այն տասը նախագծերից, որոնք ընտրվել են 110 դիմորդների միջից։ Խաղի աշխատանքային թիմը կազմված է Թումոյի՝ 17-22 տարեկան ուսանողներից և շրջանավարտներից, ում ուղղորդում են կենտրոնի աշխատակիցները։ «Նետոյի առասպելը» նախագծի ներկայացուցիչները սեպտեմբերի 5-ին կմեկնեն Գերմանիայի Էսսեն քաղաք, որտեղ կանցկացվի մրցույթի որոշիչ փուլը։ Սեպտեմբերի 6-ին կհայտարարվեն հաղթողների անունները, ասվում է Թումոյի հաղորդագրության մեջ։ Թումո-ԵՄ համատեղ «Նետոյի առասպելը» խաղի և ինտերակտիվ կոմիքսի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Հակակոռուպցիոն խաղը ներկայացնում է մի հետաքրքիր և գրավիչ աշխարհ՝ Նետոյի մոլորակը, որտեղ հայտնվելով խաղացողը գլխավոր հերոսների միջոցով պետք է զանազան խնդիրներ լուծի՝ Նետոն կոռուպցիայից և կործանումից փրկելու համար։ Խաղը և կոմիքսի ամբողջական հավաքածուն կհրապարակվեն 2017-ի դեկտեմբերին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը կրկին կհանդիպեն Հանդիպումը տեղի կունենան Խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի շրջանակում Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից |