ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ10 հուլիսի 2003 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է այսօր ընտրվել ԿԸՀ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահի նախկին խորհրդական Գարեգին Ազարյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում վերընտրվել է ԿԸՀ նախագահի տեղակալ` Հայ հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը: Նրանցից բացի ԿԸՀ-ին անդամակցում են Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության, Միավորված աշխատանքային կուսակցության, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժերի` «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային մաիբանություն» կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի երկու ներկայացուցիչ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |