Էրդողանը խոսում է մահմեդականների սպանությունների մասին՝ մոռանալով Հայոց ցեղասպանությունը 2 սեպտեմբերի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Մյանմայի արևմուտքում գտնվող Ռակհայն նահանգում ընթացող բախումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մահմեդականների ցեղասպանություն» է որակել: Սա այն դեպքում, որ Անկարան դեռևս շարունակում է ժխտել 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Մյանմայի արևմուտքում անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանության ուժերը այդ տարածքում բնակվող ռոխինջա ազգության շրջանակում իսլամիստ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացնում: Այս ազգության ներկայացուցիչներին Մյանմայում անօրինական ներգաղթյալ են համարում և մերժում են քաղաքացիության տրամադրման հարցում, հաղորդում է AFP-ն: Ահաբեկիչները հարձակվել են սահմանային անցագրային և ոստիկանական պահակակետերի վրա, ինչը խաղաղ բնակիչների մասսայական արտագաղթի պատճառ է դարձել: Մյանմայի կառավարությունն այս շրջաններից էվակուացնում է տեղացի բուդդիստներին, միևնույն ժամանակ մահմեդական ռոխինջաները ստիպված են ապաստան փնտրել հարևան Բանգլադեշում: Միջազգային ԶԼՄ-ների տվյալներով՝ 5 օրում սահմանը հատել է ավելի քան 27.000 մարդ: «Այն մարդիկ, որ աչք են փակում այս ցեղասպանության վրա, որն իրականացվում է ժողովրդավարության դիմակի տակ, դրա հանցակիցներն են: Միջազգային ԶԼՄ-ները, որ նշանակություն չեն տալիս այս մարդկանց, ևս հանցագործության մասնակից են: Արականում մահմեդական բնակչության թիվը դեռ կես դար առաջ 4 մլն-ից ավելի էր, իսկ այժմ մոտ 1/3-ով կրճատվել է հետապնդումների ու արյունահեղության պատճառով: Այն փաստը, որ միջազգային հանրությունը լռում է այս մասին, մեկ այլ ողբերգություն է»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում: Նա հավելել է, որ Թուրքիան անելու է հնարավորը միջազգային հանրությանն այս մասին տեղեկացնելու համար: «Թուրքիան խոսելու է, անգամ եթե մնացած բոլորը որոշեն լռել»,- ասել է նա: Photo. REUTERS/Adnan Abidi Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |