Նոր iPhone-ների անունները հայտնի են![]() 2 սեպտեմբերի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել նոր iPhone-ների անունները, որոնք հրապարակվելու են սեպտեմբերի 12-ին, հաղորդում է 9to5Mac՝ որոշ աղբյուրներին հղումով: Աղբյուրի հաղորդմամբ, նոր iPhone-ները կլինեն iPhone 8, iPhone 8 Plus և iPhone Edition: Նշվում է, որ տեղեկատվությունը հուսալի է, քանի որ այն ստացվել է մեծ ու ազդեցիկ ընկերության աշխատակցից: Ակնկալվում է, որ սեպտեմբերի 12-ին ընկերությունը կներկայացնի iPhone 8 նոր մոդելը, ինչպես նաև Apple Watch-ի, Apple TV-ի և iOS-ի թարմացումները, գրում է ՌԲԿ-ն The Verge-ի վրա հղումով: Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն iPhone 7 և 7 Plus-ի թարմացված տարբերակները անլար լիցքավորմամբ: Շնորհանդեսը կանցնի Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում, թատրոնում, որն անվանակոչված է ընկերության հիմնադիրներից Սթիվ Ջոբսի պատվին: Photo. Marques Brownlee ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |