Հայ զինծառայողները մասնակցում են «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը

Հայ զինծառայողները մասնակցում են «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:

«Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության ակտիվ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին:

Զորավարժությանն ընդգրկված են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:

Մարտական կրակով անցկացվող զորավարժության թեման է «ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջանակներում հակաահաբեկչական գործողությունների և զինված ընդհարումների ժամանակ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ պատրաստումն ու կիրառումը», հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զորավարժության նպատակներից են համատեղ խմբավորման կազմում հրամանատարներին և շտաբերին զորքերի կառավարման գործնական հմտությունների փոխանցումը, մարտական գործողությունների ժամանակ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ զորքերի փոխգործակցելիության կատարելագործումը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---