Աշոտյան. Ուզում ենք ու կարող ենք գնալ Բաքու![]() 2 սեպտեմբերի 2017 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը կարևորում է ներկայությունը եվրոպական բոլոր միջոցառումներին, որտեղ հնարավորություն կա խոսելու խնդիրների մասին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բաքվում կայանալիք Եվրանեսթի համաժողովին: «Մենք չունենք բարդույթներ մեզ սահմանափակելու: Եթե որոշվել է միջոցառումը կազմակերպել Բաքվում, ապա մենք ուզում ենք ու կարող ենք գնալ Բաքու», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Աշոտյանն ասել է, որ երկու օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի կողմից համանախագահներին ուղղված նամակում տրվել են անվտանգության երաշխիքներ բոլոր մասնակիցներին: «Սա մեզ համար հիմք է շարունակելու նախապատրաստական աշխատանքները կոնֆերանսին մասնակցելու համար», - նշել է ՀՀԿ փոխնախագահը: Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |