ԱԺ շենքում ռումբ չի հայտնաբերվել. Հերթական կեղծ ահազանգն էր![]() 2 սեպտեմբերի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: ժամը 13:30-ի դրությամբ աշխատանքները ավարտվել են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 06:56-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:26-ին, ՀՀ ԱԻՆ-ում ռումբի մասին ևս մեկ կեղծ ահազանգ էր գրանցվել՝ այս անգամ Երևան քաղաքի Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |