Հայաստանը չի ներկայացել Վրաստանում սկսվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայաստանը չի ներկայացել Վրաստանում սկսվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին:

Համապատասխան տեղեկատվությունը հաստատել են վրացական աղբյուրները: Երկրի ՊՆ մամուլի խոսնակ Նինո Տոլորդավան հայտարարել «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկյանին, որ հայկական կողմից որևէ բացատրություն վրացական կողմը չի ստացել:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ռուսաստանյան ՏԱՍՍ-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել որոշումը:

Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լատվիայի զինծառայողները:

Ընդ որում, 2017-ի օգոստոսին Հայաստանը մասնակցել էր «Noble Partner-2017» զորավարժություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---