Ցեղասպանությունից փրկված հայուհու թոռը՝ աշխարհի ամենահարուստ սաուդացի արքայազն![]() 4 սեպտեմբերի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ աս Սաուդը, որն ավելի հայտնի է որպես արքայազն Ալ Վալիդ, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունն օրեցօր ավելանում է: Ապագա միլիարդատերը ծնվել է 1955-ին Սաուդյան Արաբիայում սաուդացի արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ Սոլհիի ընտանիքում: Ալ Վալիդ արքայազնի պապը, Սաուդյան Արաբիայի հիմնադիր և երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը արդեն հասուն տարիքում ամուսնացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ աղջկա հետ՝ Մունաիր անունով, հայտնում է Rusarminfo-ն: «Մունաիրը 12 տարեկանում ներկայացվել է Իբն Սաուդին, իսկ հետագայում դարձել է նրա սիրելի կինը և 2 որդի պարգևել նրան՝ Թալալին և Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի գծով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունը արաբական մենապետություններում» գրքում: Արքայազնի նախաձեռնությամբ է ստեղծվել Kingdom Holding Company միջազգային կորպորացիան, որը զբաղվում է աշխարհի խոշորագույն ներդրումային նախագծերով: Արդեն 1990-ականներին սաուդացի արքայազնը գնեց միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատի բաժնետոմսերի մի մասը: 2000-ականներին արքայազնը դարձավ ամերիկյան News Corporation-ի ամենամեծ բաժնետերը, իսկ հետագայում՝ AOL, Apple, MCI, Motorola, Fox Broadcasting ընկերությունների խոշոր բաժնետեր: 2011-ին նա 300 մլն դոլար է ներդրել Twitter-ում: Ըստ Forbs-ի, արքայազնն աշխարհի ամենահարուստ 50 մարդկանցից մեկն է: 2016-ին նրա կարողությունը գնահատվել է 17,3 մլրդ դոլար: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |