1:4. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվել է Դանիայի ընտրանուն 4 սեպտեմբերի 2017 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տնային խաղում պարտվեց Դանիայի հավաքականին 1-4 հաշվով: Խաղի սկիզբը համեմատաբար հաջող էր ազգային ընտրանու համար. 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը հեռահար հարվածով գրավեց Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը: Հայաստանի հավաքականը գոլից հետո մի քանի րոպե կարողացավ պրեսինգի ենթարկել հակառակորդի թիմին: Դանիական թիմն արագ գոլից հեո, սակայն, չընկրկեց ու մի քանի արագ գրոհներ կազմակերպեց` րոպեներ անց նախաձեռնությունն իր ձեռքերում կենտրոնացնելով: Րոպեներ անց դարպասապահ Մելիքսեթյանը կարողացավ հետ մղել դանիացիների վտանգավոր հարվածներից մեկը: Սակայն արդեն 16-րդ րոպեին պաշտպանության ուշադրությունից դուրս մնացած Թոմաս Դելեյնին գրավեց ընրաու դարպասը: Դանիացիները շարունակեցին տիրել նախաձեռնությանն ու երկրորդ գնդակը ևս չուշացավ. 29-րդ րոպեին Էրիքսենը տուգանայինից առաջ մղեց իր թիմին: Ընտրանիներն ընդմիջման գնացին 1-2 հաշվով: Երկրորդ խաղակեսում ազգային ընտրանու մոտ կրկին ոչ մի բան չստսցվեց: Իսկ 81-րդ րոպեին Դելեյնին դուբլ ձևակերպեց` տուգանային հրապարակից դուրս գտնվելիս հարվածով գրավելով Մելիքսեթյանի դարպասը: Իսկ ավելացրած ժամանակի վերջին րոպեին Դելեյնին խփեց իր 3-րդ գոլը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |