Երևանում շների զբոսանքի համար վայրերի նախնական առաջարկներ կան![]() 5 սեպտեմբերի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի զբոսայգիներում և պուրակներում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկներ կան: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է դրանք: Նա նշել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն վարչական շրջանների և համապատասխան ստորաբաժանումների կողմից առանձնացված տարածքների առաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով շներին զբոսանքի դուրս բերելու հետ կապված բնակիչները դժգոհությունը: Քաղաքապետի տեղակալը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է նմանատիպ տարածքների կահավորման հետ կապված միջազգային փորձը և ընդգծել, որ այդ հարցում քաղաքապետարանն ակնկալում է տարբեր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունը և դոնոր կառույցների աջակցությունը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Շեշտելով նախաձեռնության նշանակությունը մայրաքաղաքի և շնասերների համար՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ համապատասխան վայրերի առանձնացումը կարևոր քայլ կլինի և էապես կնպաստի այս խնդրի կարգավորմանը: Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ այցեր կազմակերպելու և տեղում ստուգելու շների համար առանձնացվող վայրերի հարմարավետությունն ու նպատակահարմարությունը: Ավելի վաղ կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի այգիներում շների զբոսանքն արգելելու հարցով, նաև բազմաթիվ քաղաքացիների անունից: գործող կարգի համաձայն, կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայությանդեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում։ Քանի որ քաղաքում նման տարածքներ չկան, ՀԿ-ն առաջարկում է ամեն վարչական շրջանում շրջանում որևէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |