«Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության մրցանակը՝ Թաներ Աքչամին![]() 5 սեպտեմբերի 2017 - 17:27 AMT PanARMENIAN.Net - «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել ԱՄՆ-ի Կլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր, վտարանդի թուրք պատմաբան Թաներ Աքչամին: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» պարբերականը՝ տեղեկացնելով, որ կազմակերպության նպատակներից է «պաշտպանել անմեղ մարդկանց, կանխել այլատյացության և նախապաշարմունքի հիման վրա իրականացվող ցեղասպանությունը, աշխատանքներ տանել, որպեսզի հանցանք գործած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն դատական կարգով, ինչպես նաև հիշատակել նրանց, ում կյանքն ու մշակույթը ոչնչացվել է»: Կազմակերպության ղեկավար Էլլեն Քենեդին Աքչամին շնորհված մրցանակի կապակցությամբ նամակ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք երկար ժամանակ է, ինչ հիանում ենք Ձեր խիզախ աշխատանքով, որի նպատակն է փաստել Օսմանյան կասյրության կողմից հայ ժողովրդի դեմ գործած վայրագությունները: Չնայած թուրք ծայրահեղականների կողմից արված մահվան սպառնալիքներին՝ Դուք ցեղասպանության վերաբերյալ Ձեր խոսքում ցուցաբերել եք հետևողական համառություն», մեջբերում է Ermenihaber.am-ը: Թաներ Աքչամը թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ է։ Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |