Մանկապարտեզների մոտ 4.700 աշխատակից հունվարի 1-ից կօգտվի բժշկական ապահովագրությունից![]() 5 սեպտեմբերի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Համայնքային ենթակայության մանկապարտեզների մոտ 4.700 աշխատակից 2018թ. հունվարի 1-ից հնարավորություն կունենա օգտվելու բժշկական ապահովագրությունից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Սա երկար սպասված ծրագիր էր, որը հնարավորինս արագ կարողանում ենք կյանքի կոչել։Արդեն իսկ հանձնարարել եմ, որ ուսումնասիրվի նաև քաղաքապետարանի ենթակայության մի շարք կրթամշակութային և մարզական հաստատությունների աշխատակիցների համար ևս նման ծրագիր իրականացնելու հնարավորությունը»,- գրել է նա։ Քաղաքապետը շեշտել է՝ իրենց մոտեցումն այս հարցում հստակ է.«Պետք է լավագույն պայմաններն ապահովենք այն մասնագետների համար, ովքեր իրենց գիտելիքը, տաղանդն ու առողջությունը ներդնում են մեր ապագա սերունդների դաստիարակության կարևորագույն գործում»։ Իսկ թե առողջության անհատական ապահովագրման ինչ տարբերակներ են առաջարկում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունները, կարող եք ծանոթանալ այստեղ: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |