ԱՄՆ-ի կիպրոսյան համայնքը դեմ է հանդես գալիս Հայոց ցեղասպանությունը հերքող Վեքսլերին

PanARMENIAN.Net - Ամերիկայի կիպրոսցիների կազմակերպությունը (CANA) Վաշինգթոնից քաղաքական գործիչների եւ Ֆլորիդայից եւ այլ նահագներից հարյուրավոր ակտիվիստների հետ կազմակերպել է երթ Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայի կողմից Կիպրոսի բռնազավթումը հերքող Ռոբերտ Վեքսլերի դեմ: Երթի մասնակիցների ձեռքերին պլակատներ էին հետեւյալ խորագրերով. «Վերջ դնենք Կիպրոսի թուրքական օկուպացիային», «Թուրքիա, հեռացի'ր Կիպրոսից»: Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) Ֆլորիդայի ներկայացուցիչ Ալբերտ Մազմանյանի խոսքերով, ժամանակն է, որպեսզի կարծիք հայտնվի կոնգրեսական Վեքսլերի մասին եւ ԱՄՆ Կոնգրես Ֆլորիդայի այլ ներկայացուցիչ ընտրվի:



«Ռոբերտ Վեքսլերին բավական մեծ գումարով գնել է թուրքական լոբբին, եւ նա գտնվում է նրանց գրպանում: Նա հերքում է Կիպրոսի օկուպացիան, Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին, Կիպրոսի հույների ցեղասպանությունը ժամանակակից Թուրքիայի կողմից եւ Կոսովոյի սերբերի ապագա ցեղասպանությունը»,- նշել է CANA-ի ներկայացուցիչ Ջոն Բոսնիչը, հաղորդում է GIBRAHAYER e-magazine-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---