ՀՀ-ն ու ՌԴ-ն որոշել են Կովկասում ՀՕՊ համակարգի միասնական զորախմբի կազմը

ՀՀ-ն ու ՌԴ-ն որոշել են Կովկասում  ՀՕՊ համակարգի միասնական զորախմբի կազմը

PanARMENIAN.Net - Հայաստանը և Ռուսաստանը որոշել են Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի շրջանակում գործող զորքի կազմը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ Օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին հղումով:

«Որոշվել է զորքերի ցանկը, որը ՌԴ-ն ու ՀՀ-ն կհատկացնեն Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգին», - ՀՕՊ համակարգող հանձնաժողովի նիստում ասել է Կուրաչենկոն:

Նա շեշտել է, որ արդեն մեկնարկել է փաստաթղթերի մշակումը, որոնց շնորհիվ կիրականացվի երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը:

2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են համապատասխան փաստաթուղթը, իսկ 2016 թվականին Պետդուման վավերացրել է այն:

Ավելի վաղ նաև հայտնի է դարձել, որ ՌԴ Դաշնության խորհուրդն ընդլայնված նիստում վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---