Բրայան Արդունի. Բաքուն պետք է համաձայնվի Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ շփմանը31 հունվարի 2008 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) նամակ է հղել The Wall Street Journal-ի խմբագրին Էլմար Մամեդյարովի «The Caspian Moment» հոդվածի առնչությամբ, որում ՀՀ ԱԳՆ ղեկավարը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: «Հոդվածում Էլմար Մամեդյարովը հիշատակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին մակերեսայնորեն: Նա չի խոսում այն մասին, որ վերջին 13 տարիներին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ընդունել են ԵԱՀԿ ՄԽ բազմաթիվ առաջարկությունները որպես հիմք բանակցությունները շարունակելու համար, այն ժամանակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է բոլոր առաջարկություններից»,- նամակում գրում է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նամակում նշվում է, որ Ադրբեջանը նաեւ հրաժարվում է վստահություն հաստատելու միջոցների ընդունումից: «Դրա փոխարեն, նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի սկզում հրապարակորեն հայտարարել է, որ պատերազմը չի ավարտվել: Իրականում, Բաքուն շարունակում է Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը. շարունակվում շրջափակումն ու Թուրքիայի հետ համատեղ խողովակաշարի կառուցումը, որը շրջանցում է Հայաստանին: Միջնորդների ջանքերին խանգարելու փոխարեն, Ադբեջանը պետք է լուրջ վերաբերվի բանակցություններին, դադարեցնել շրջափակումը, ագրեսիվ հայտարարությունները եւ համաձայնել վստահության հաստատման միջոցներին ու ուղիղ շփում սկսել Լեռնային Ղարաբաղի հետ»,- ընդգծվում է Արդունիի նամակում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |