Մխիթարյանն առաջ է անցել Սիլվայից և Ալվեսից FIFA 18-ի թոփ-100-յակում![]() 6 սեպտեմբերի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 18-ի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում՝ ցանկը կազմել է EA Sports ընկերությունը: Ընկերությունը տեղեկություններ է հրապարակել է թոփ-100-յակում 100-ից 81-րդ տեղը գրաված ֆուտբոլիստների մասին: Մխիթարյանը 83-րդ հորիզոնականում է՝ գերազանցելով Բերնարդու Սիլվային, Դանի Ալվեսին և այլ հայտնի ֆուտբոլիստների: Վարկանիշի հաջորդ 20 խաղացողների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 6-ին: Ավելի վաղ WhoScored պորտալը հրապարակել էր օգոստոսի Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմը, որը կազմվել է խաղերի համար միջին գնահատականների հիման վրա: Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |