Արսեն Ոսկանյանի ընտանիքը ժխտում է Կոլումբիայում նրա մահվան մասին լուրը![]() 6 սեպտեմբերի 2017 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ քաղաքացիԱրսեն Ոսկանյանի ընտանիքը ժխտում է Կոլումբիայում նրա մահվան մասին լուրը, որի մասին սեպտեմբերի 2-ին հայտնել էր Reuters գործակալությունը: Ասվում էր, որ 2016-ի նոյեմբերին նրան գերեվարել էին կոլումբիական Ազգային ազատագրման բանակի գրոհայինները, որտեղ էլ նա սպանվել է: Արսենի հարազատ եղբայրը՝ Արմեն Ոսկանյանը հերքել է Reuters-ի հաղորդագրությունը՝ նշելով, որ դա հնացած տեղեկատվություն է, որը ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են՝ սենսացիա որոնելով, հայտնում է Rusarminfo-ն: «Եղբորս մահը պաշտոնապես հաստատված չէ: Մինչ օրս ոչ ոք փաստացի չի ապացուցել, որ նա սպանված է: Հրամանատարը, որը Reuters-ին է հայտնել եղբորս մահվան մասին, նույն բանն ասել էր այն ժամանակ, երբ Արսենը փախել էր գերությունից: Բայց հետո մեզ հայտնեցին, որ նա ողջ է և նրա որոնումների համար Կոլումբիայի բանակի ուղղաթիռներ են օդ բարձրացվել»,-ասել է Ոսկանյանը: Ըստ նրա, Արսենի որոնումների ընթացքում Կոլումբիայի բանակի և ապստամբների միջև փոխհրաձգություններ են եղել, սակայն որոնումները չեն դադարեցվել: «Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը տեղեկություն չունի եղբորս մահվան մասին: Ուստի մենք չենք կորցնում հույսը, որ նա ողջ է»,-ասել է Ոսկանյանը: ՀՀ և ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը Կոլումբիա է մեկնել 2016-ի սկզբին, իսկ նոյեմբերին գերեվարվել է Ազգային ազատագրման բանակի գրոհայինների կողմից: 2017-ի հունվարին կոլումբիական Tiempo-ն հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ՌԴ քաղաքացին ազատվել է գերությունից: Սակայն ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը, որը գերեվարվել էր Կոլումբիայում Ազգային ազատագրման բանակի ապստամբ խմբավորման կողմից, խլել է զենքն իրեն հսկող զինյալներից, վիրավորել 5 անձի և փախել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |