Արշիլ Գորկու աշխատանքները ցուցադրվում են Եյլի պատկերասրահում![]() 6 սեպտեմբերի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքներից մի քանիսը ցուցադրվում են Եյլի համալսարանի արվեստի պատկերասրահում բացված ցուցահանդեսի շրջանակներում: Վիզուալ արվեստներում աքսորի ներգործության ուսումնասիրությունը ներկայացնող հավաքածուն ընդգրկում է արվեստի պատմության վերջին 200-ամյակը և ներկայացնում Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Արևելքից ու ամերիկյան երկու մայրցամաքներից ավելի քան 40 արտաքսված արվեստագետի աշխատանքներ, հաղորդում է YaleNews- ը: «Հայոց ցեղասպանությունը վերապրելուց հետո Արշիլ Գորկին գեղարվեստի մոդեռնիստական ուղղությունը միախառնել է իր ազգային մշակույթի և բյուզանդական արվեստի տարրերի հետ»,- ասված է հրապարակման մեջ: «Աքսորված արվեստագետներ. կորստի ու հույսի արտահայտումները» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչը դեկտեմբերի 31-ը: Արշիլ Գորկին XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն էր և սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչ։ Նրան համարում են նախորդ դարի ամերիկյան մեծագույն գեղանկարիչներից մեկը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |