ԵԽԽՎ-ն հորդորել է Բաքվին անհապաղ անկախ հետաքննություն սկսել փողերի լվացման սխեմայի վերաբերյալ![]() 6 սեպտեմբերի 2017 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեի նիստը։ Նիստի ժամանակ, ի թիվս օրակարգային հարցերի, անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներին, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար, հայտնում է Panorama.am-ը: Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ «ԵԽԽՎ-ն ամենայն խիստ մտահոգությամբ է տեղեկանում 2012- 2014թթ․ Ադրբեջանի կառավարության հետ կապված խոշոր չափերի փողերի լվացման սխեմայի առկայության զեկույցների մասին, որը, ի թիվս այլոց, օգտագործվել է նաև Վեհաժողովի անդամների աշխատանքի վրա ազդեցություն գործելու համար՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի հետ»։ Վեհաժողովը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին՝ այս պնդումների վերաբերյալ անհապաղ սկսել անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ այս հարցով լիարժեք համագործակցելով միջազգային համապատասխան իշխանությունների ու մարմինների հետ։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 9-13-ը, որտեղ ևս Ադրբեջանը կլինի քնարկման հիմնական թեման։ Այս նստաշրջանում սպասվում է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հեռացումը։ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»: Ընթերցեք նաև.OCCRP. «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |