Ռոբերտ Քոչարյան. Մենք տրամադրված ենք անցկացնել, իսկապես, լավ նախագահական ընտրություններ31 հունվարի 2008 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը` Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հրավերին արձագանքելու համար, Հանրապետության նախագահը մեծ կարեւորություն է տվել դիտորդական առաքելության աշխատանքին: «Մենք տրամադրված ենք անցկացնել, իսկապես, լավ ընտրություններ, եւ կարծում ենք, դիտորդական առաքելությունների ներկայությունը եւս կնպաստի դրան»,-շեշտել է երկրի ղեկավարը: ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության ղեկավարը եւս հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները դրական մեկ քայլ առաջ կարձանագրեն: Զրուցակիցները քննարկել են նախընտրական գործընթացի հետ կապված հարցեր:Հանրապետության նախագահը պարզաբանումեր է տվել, թե ինչու երկրի վարչապետը լինելով նախագահի թեկնածու շարունակում է պաշտոնավարել: Անդրադարձ է եղել նաեւ դատարանների դերին եւ աշխատանքին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |