Dior-ը, Gucci-ն, Louis Vuitton-ն ու Givenchy-ն կհրաժարվեն չափազանց նիհար մոդելներից![]() 7 սեպտեմբերի 2017 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական LVMH և Kering ընկերությունները, որոնց են պատկանում նորաձևության տասնյակ հայտնի բրենդեր, պայմանավորվել են հրաժարվել չափազանց նիհար կամ շատ երիտասարդ մոդելների հետ աշխատելուց: LVMH հոլդինգը, մասնավորապես, Louis Vuitton, Christian Dior, Givenchy, Fendi և Marc Jacobs բրենդերի սեփականատերն է, իսկ Kering-ը Gucci, Bottega Veneta, Alexander McQueen և Saint Laurent բրենդերի: Ընկերությունները կազմել են այն կանոնների ցանկը, որոնք կոչված են երաշխավորելու, որ մոդելների առողջությանն ու բարեկեցությանը ոչինչ չի սպառնում: Ըստ կանոնների, արգելվում է աշխատանքի վերցնել հագուստի 34-ից փոքր չափ կրող մոդելներից և 44-ից փոքր մոդելներից տղամարդկանց դեպքում, գրում է Lenta.ru-ն The Local-ի վրա հղումով: Մոդելները պետք է առնվազն 16 տարեկան լինեն, մինչև 18 տարեկանը նրանք պետք է մեծահասակ ուղեկցորդ ունենան և չեն կարող ոգելից խմիչք օգտագործել: Մայիսին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայում օրենք է ընդունվել, ըստ որի արգելվում է աշխատանքի ընդունել 18,5-ից պակաս մարմնի զանգվածի ինդեքսով մոդելների: Հոկտեմբերից, գովազդը, որտեղ օգտագործված են խմբագրված լուսանկարներ, պետք է ուղեկցվեն համապատասխան նշումով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |