Իրաքյան Քրդստանում ներկայացրել են անկախության հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը![]() 6 սեպտեմբերի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի Հանրաքվեի և ընտրությունների անկախ բարձրագույն հանձնաժողովը ներկայացրել է քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու է Իրաքից այդ տարածաշրջանի անկախացման մասին հանրաքվեի ժամանակ: Հանրաքվեի մասնակիցները պետք է պատասխանեն «Ցանկանո՞ւմ եք, որ Իրաքյան Քրդստանն ու քրդական տարածքները Իրաքյան Քրդստանից դուրս անկախ պետություն դառնան» հարցին: Հարցը ներկայացված է 4 լեզվով՝ քրդերեն, արաբերեն, թուրքմեներեն և ասորերեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական Rudaw հեռուստաալիքի վրա հղումով: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել է Բաղդադը, ինչպես նաև Թեհրանն ու Վաշինգտոնը: Հայտարարվել է, որ Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ հանրաքվեն Իրաքյան Քրդստանում կարող է լարվածության աճ հրահրել, և կոչ են արել հրաժարվել այդ մտադրությունից: Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել հանրաքվեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |