Ադրբեջանում արգելափակել են OCCRP-ն

Ադրբեջանում արգելափակել են OCCRP-ն

PanARMENIAN.Net - Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP) կազմակերպության կայքն Ադրբեջանում արգելափակել են «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննության հրապարակումից հետո։

Ինչպես հայտնում է Meydan TV-ն, կայքն արգելափակել են ադրբեջանական իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե երկրից մոտ 3 մլրդ դոլար դուրս բերելու ու եվրոպացի պաշտոնյաներին որպես կաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկատվություններ տարածելու մեջ մեղավոր է հայկական լոբին ու Սորոսը։

OCCRP համահիմնադիր Դրյու Սելիվանը՝ մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել է, որ կայքի արգելափակումը չի խանգարի Ադրբեջանում հետաքննության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---