Վարդան Օսկանյանն ու ԵԽԽՎ դիտորդները քննարկել են նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքը31 հունվարի 2008 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքի մասին: ԵԽԽՎ պատվիրակները ներկայացրեցին իրենց տպավորությունները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահական թեկնածուների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից: Նախարար Օսկանյանը մեծ կարեւորություն տվեց դիտորդական առաքելության աշխատանքին: Նա պարզաբանումներ արեց երկքաղաքացիության մասին օրենքում արված փոփոխությունների վերաբերյալ: Նախարարը նաեւ հույս հայտնեց, որ միջազգային դիտորդական առաքելությունների` առաջիկա ընտրությունների արդյունքով տրվելիք գնահատականները առաջընթաց կարձանագրեն` նպաստելով ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |