ArmPhone-ի նոր մոդելը կթողարկվի 2 ամսվա ընթացքում 7 սեպտեմբերի 2017 - 10:16 AMT PanARMENIAN.Net - ArmPhone սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը շուտով հանրությանը կներկայացնի հայկական բջջային հեռախոսի ևս մեկ մոդել: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց TSD ընկերության մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանը: «Մեր ընկերությունն այժմ աշխատում է նոր տեսականու վրա, որը հանրությանը կներկայացնենք 1-2 ամսվա ընթացքում: Դեռևս չեմ կարող փակագծերը բացել և մանրամասներ ներկայացնել, միայն կարող եմ ասել, որ խոսքը սմարթֆոնի 1 նոր մոդելի մասին է»,- նշեց Բաղդասարյանը: Նա հավելեց, որ բջջային նախագծումից մինչև իրագործում բավական երկար ժամանակ է պահանջվում: Այդ է պատճառը, որ ընկերությունը չի կարող ամեն ամիս նոր մոդել ներկայացնել: Պլանշետների հետ կապված ևս ընկերությունը հեռահար պլաններ է մշակում, սակայն նոր մոդելի թողարկման մասին կհայտարարվի սմարթֆոնի ներկայացումից հետո միայն: 2016-ի հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի հանեց ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։ Հայաստանում բջջային հեռախոսների արտադրության ծավալները նվազել են 26.7%-ով:Շեշտակի նվազել է նաև պլանշետների արտադրությունը՝ 55 հատ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 696-ի դիմաց. նվազումը կազմել է միանգամից 92.1%: Մանրամասները՝ այստեղ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |