Huawei-ն առաջ է անցել Apple-ից խոշորագույն բջջային բրենդերի վարկանիշում 7 սեպտեմբերի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ըստ Counterpoint ընկերության տվյալների, 2017-ի հունիսին և հուլիսին սմարթֆոնների վաճառքների ծավալներով Huawei ընկերությունը երկրորդ տեղն է գրավել սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով՝ գերազանցելով Apple-ին: Առաջին տեղում Samsung-ն է: Ինչպես նշում են վերլուծաբանները, չինացի արտադրողի վաճառքները վստահորեն աճել են 2017-ի մարտից ի վեր, մինչդեռ գնորդների հետաքրքրությունը Apple-ի արտադրանքի նկատմամբ նվազել է հունվարից ի վեր՝ զգալի անկում ապրելով հունիսին: Ըստ փորձագետների, նման դադարը կապված է Apple-ի նոր առաջատար սարքի սպասումների հետ, գրում է Life.ru-ն: Հետազոտման մեջ ասվում է, որ այսօրվա դրությամբ Huawei-ը բավարար ուշադրություն չի հատկացնում որոշ առանցքային շուկաների՝ օրինակ, Հյուսիսային Ամերիկային, Հարավային Ասիայի եկրներին և Հնդկաստանին: Բացի այդ, չինացի արտադրողը մեծ կախում ունի Չինաստանում վաճառքների ցուցանիշից, որտեղ առաջատար դիրքերում է: Վերլուծաբանները կազմել են ամենավաճառվող սմարթֆոնների վարկանիշը 2017-ի հուլիսի տվյալներով: Հատկանշական է, որ Huawei-ի ոչ մի սարք առաջին տասնյակում չի ընդգրկվել: Փորձագետները դա կապում են չինացի արտադրողի հսկայական տեսականու հետ, որտեղ չկան իրապես մեծ ճանաչում ստացած մոդելներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |