Լիբանանահայ մարզիկը 3-րդն է Բելգիայի ավտոռալլիում

Լիբանանահայ մարզիկը 3-րդն է Բելգիայի ավտոռալլիում

PanARMENIAN.Net - Լիբանանահայ Ալեքս Դեմիրճյանը 3-րդ հորիզոնականն է գրավել Բելգիայում անցկացված Total 24 Hours of Spa ավտոռալլիում:

Վերջնագծին հասել է 64 մասնակցից 35-ը, այդ թվում նաև Դեմիրճյանը և Ferrari AF Corse-ի նրա թիմակիցներ Նիկոլաս Մինասյանը, Դավիթ Ռիցցոն և Թոնի Վիլանդերը, որոնք 3-րդ տեղն են գրավել, հայտնում է Rusarminfo-ն:

«Դա ՀՀ և Լիբանանի դրոշներով եզրագիծը հատելու հիանալի հնարավորություն էր»,-մեջբերում է Ալեքսի խոսքերը լիբանանյան Asbarez-ը:

Total 24 Hours of Spa-ն 24-ժամանոց ավտոմրցավազք է, որն ամեն տարի անցկացվում է բելգիական Սպա Ֆրանկորշամ ավտոդրոմում Բելգիայի թագավորական ավտոակումբի կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---