Գիտնականները պարզել են՝ ինչպես դանդաղեցնել ծերացումը 7 սեպտեմբերի 2017 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները գտել են ծերացումը դանդաղեցնելու միջոցը: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում: Փորձագետներն ուշադրություն են դարձրել, թե ինչպես են ժամանակի հետ փոխվում միտոքոնդրիումների չափերն ու ձևը դրոզոֆիլ ճանճերի մոտ: Կյանքի կեսին (ծնվելուց մեկ ամիս անց) տվյալ օրգանոիդները խոշորանում են և ձգվում, ինչը խանգարում է նրանց կատարել իրենց գործառույթները, և դրանով իսկ նպաստում ծերացմանը: Մասնագետները գտել են դրոզոֆիլ ճանճերի արուների կյանքի տևողությունը 12% երկարացնելու, իսկ իգական սեռինը 20%-ով երկարացնելու եղանակը: Դրանում կենսաբաններին օգնել է Drp1 սպիտակուցը, որի առկայությունը, ինչպես նշել են հեղինակները, ժամանակի հետ նվազում է, գրում է Lenta.ru-ն Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի վրա հղումով: Drp1 մակարդակի աճը հանգեցրեց նրան, որ խոշոր միտոքոնդրիումների քանակը սկսեց նվազել, իսկ ֆիզիոլոգիապես նորմալներինը՝ ավելանալ: Drp1 մակարդակն աճել է դրոզոֆիլների կյանքի 30 օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Գիտնականները նաև ցույց են տվել, որ Atg1 գենի ակտիվացումը հանգեցնում է վնասված միտոքոնդրիումների վնասվելուն: «Դա նման է նրան, եթե մենք վերցնեինք միջին տարիքի մկանային հյուսվածքն ու երիտասարդացնեինք այն: Մենք փաստացի կասեցրել ենք առողջության տարիքային վատթարացումը, իսկ 7 օրվա միջամտությունը բավարար եղավ ճանճերի կյանքը երկարացնելու և առողջությունը բարելավելու համար»,-ասել է համահեղինակ Դևիդ Ուոքերը: Ըստ հեղինակների, փորձերի արդյունքները վկայում են, որ դրանք կիրառելի են նաև մկների և պրիմատների դեպքում: Հետագայում հեղինակները մտադիր են սարքեր մշակել, որոնք կհանգեցնեն օրգանիզմում Drp1 մակարդակի աճի էֆեկտին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |