ՀՀ-ն կարող է զրկվել ծանրամարտի ԱԱ-ին մասնակցելու իրավունքից![]() 7 սեպտեմբերի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին կարող է զրկել 2017-ին Անահայմում (ԱՄՆ) կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Հայաստանից բացի նույն վտանգն է սպառնում այս մարզաձևում առաջատար ևս 8 երկրի: Պատճառն Օլիմպիական խաղերի ընթացքում գրանցված բազմակի դոպինգ-սկանդալներն են: Սպասվում է, որ ընդհանուր առմամբ 49 մարզիկի՝ այդ թվում 30 մեդալակրի, կարգելվի մասնակցել առաջնությանը, հաղորդում է Inside The Games-ը: IWF-ն դոպինգ թեստերի 3 կամ ավելի դրական եզրակացություն ունեցող երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումն առաջին անգամ ընդունել է 15 ամիս առաջ Թբիլիսիում կայացած հանդիպմանը: Սակայն գործընթացի մեծ մասը նրանց վերահսկողությունից դուրս էր, իսկ կիրառման հետաձգումը պայմանավորված է բազմաթիվ բողոքարկումներով: Պատժամիջոցները կարող են տարածվել 9 երկրի վրա՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Չինաստան և Մոլդովա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |