Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիային. 2 զոհ կա

Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիային. 2 զոհ կա

PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն, ըստ սիրիական բանակի հաղորդագրության, ռմբակոծել է իր օբյեկտներից մեկը սիրիական Համա գավառում, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, նյութական վնաս է պատճառվել:

Իսրայլեը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը մի քանի հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ՝ Մասյաֆ քաղաքից ոչ հեռու գտնվող օբյեկտը թիրախավորելով: Այդ մասին ևս հայտնել են Սիրիայի զինված ուժերը, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ իսրայելյան ԶԼՄ-ների, հարվածը հասցվել է գիտահետազոտական կենտրոնին, որի տարածքում քիմիական և կենսաբանական զենք է մշակվում: Ռմբակոծվել է նաև լիբանանյան «Հեզբոլլահ» ծայրահեղական շարժման համար նախատեսված զենքով ավտոշարասյունը:

Իսրայելի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանություններից:

Նախկինում Իսրայելի օդուժը բազմիցս է հարվածներ հասցրել Սիրիայի տարածքին, հիմնականում թիրախավորելով «Հեզբոլլահ» ծայրահեղական շարժման համար նախատեսված ռազմական բեռով ավտոշարասյունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---