Վրաստանում ավտոբուսի վթարից 2 հայ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել![]() 7 սեպտեմբերի 2017 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ավելի վաղ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել էր, որսեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան Վրաստանի տարածքում հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Ըստ նախնանակն տեղեկատվության, ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի թեթև մարդատար մեքենային, ինչի արդյունքում վերջինիս վարորդն ու ուղևորները մահացել են: Բժշկական օգնության էր դիմել ավտոբուսի 11 ուղևոր: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |