Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրանի» տնօրենի պաշտոնից

Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրանի» տնօրենի պաշտոնից

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առթիվ և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:

Կինոփառատոնի մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն էր: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2004 թվականին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---