«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի ավելի քան 1 մլրդ ապօրինի դիտում է գրանցվել 7 սեպտեմբերի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի ավելի քան 1 մլրդ ապօրինի դիտում է գրանցվել: Այդպիսի արդյունք է ցույց տվել Muso ընկերության հետազոտությունը: Ըստ հետազոտության, ապօրինի դիտումների մոտ 84%-ը սթրիմներին է բաժին ընկնում: Տորենթներից օգտվել է օգտատերերի 9%-ը, այլ միջոցներվ է ներբեռնել 5,6%-ը: Մասնավոր տորենթները կազմել են 0,6%, գրում է Lenta.ru-ն: Նշվում է, որ եթերաշրջանի առաջին էպիզոդի ապօրինի դիտումները հեռարձակումից առաջին 72 ժամվա ընթացքում գերազանցել են 90 մլն: Վերջին սերիան նույն ժամանակահատվածում դիտվել է 120 մլն անգամ: Օգոստոսին հայտնի դարձավ, որ «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի վերջին էպիզոդի առաջին ցուցադրությունը դիտել է ավելի քան 16 մլն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է սերիալների համար: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» մոտիվներով բջջային խաղ կստեղծվի Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |