Բակո Սահակյանը ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը

Բակո Սահակյանը ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը: Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով և ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 19-ին Բակո Սահակյանը վերընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի հուլիսի 19-ի հատուկ նիստում:

Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Ըստ ընդունված կարգի, անցումային շրջանում նախագահն ընտրվում է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` Ազգային ժողովի կողմից և պաշտոնավարելու է 3 տարի:

2020-ին, Արցախում անցումային շրջանի ավարտից հետո, համաժողովրդական քվեարկությամբ կընտրվի նոր նախագահ, ինչպես նաև նոր խորհրդարան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---