Զեկույց․ ՀՀ-ում չեն սիրում բարեգործությամբ զբացվել![]() 7 սեպտեմբերի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Charities Aid Foundation (CAF) հիմնադրամը հրապարակել է աշխարհում բարեգործության տարածման World Giving Index զեկույցը, որը հաշվի է առնում քաղաքացիների հակվածությունը բարեգործական նպատակներով գումար հատկացնելուն, կամավորական օգնությանն ու անծանոթ մարդկանց օգնելուն։ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցանկի ետնամասում են հայտնվել․ Հայաստանը 139 երկրից բաղկացած վարկանիշում 120-րդ, Ադրբեջանը՝ 126-րդ, Վրաստանը 135-րդ տեղում է, ՌԴ-ն՝ 124-րդ հորիզոնականում։ Կազմակերպության անցկացված հարցման համաձայն, ՀՀ-ում վերջին ամսում անծանոթին օգնել է հարցվածների 44%-ը, գումար հատկացրել 12%-ը, կամավորական աշխատանք կատարել 4%-ը։ Հիմնադրամն ամեն տարի ավելի քան 500 մլն ֆունթ սթերլինգի բարեգործական ծրագրեր է կատարում աշխարհով մեկ։ Բարեգործական գործունեության հետազոտությունը հրապարակվում է 2010 թվականից։ Առավել «բարեգործ» հասարակություն, 4-րդ տարին անընդմեջ, ճանաչվել է Մյանման։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |