Բյուրականի հրդեհի մասին. «Բենզին չկա, ջուր չկա, բահ չկա, սրտացավություն չկա»

Բյուրականի հրդեհի մասին. «Բենզին չկա, ջուր չկա, բահ չկա, սրտացավություն չկա»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: ՀՀ ԱԻն հաղորդմամբ, տեղում աշխատում է 146 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ և անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ):

Միևնույն ժամանակ Խաչիկ սարկավագը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ Բյուրականի անտառներից մոխիրն է մնում միայն:

«Բյուրականի անտառներից մոխիր ա մնում մենակ: Բենզին չկա, ջուր չկա, բահ չկա: Ընդհանրապես ոչ մի բան չկա, վերադասի մակարդակով սրտացավություն չկա, շարքայինն ինչ կարա անի: Երևանի ու շրջակայքի թթվածինն ա վերանում»,- գրել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհն ամբողջությամբ չի մարվել, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման ուղղությամբ։ Իրականացվել է հանդիպակաց հրդեհի կազմակերպում, որպեսզի հրդեհը չտարածվի հարակից անտառի ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---